Անցնել բովանդակությանը

«Դեռ նոր բացած ակունքը իմ երգերի…»

(IV)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Դեռ նոր բացած ակունքը իմ երգերի, Հարթելով նոր ու ինքնուրույն իմ հունը, Դրոշմելով դարերում իմ անունը, Չեմ կասկածում, թե լինելու եմ գերի… Չեմ կասկածում, թե գերի եմ լինելու Հին քնարի — անհարազատ խոկմունքով, Կամ մտքերի — ծնված անցավ երկունքով, Եվ կամ անկոչ հյուր — դավադիր տներում։ Սակայն կլինեն շիթեր, անշո՛ւշտ, անմաքուր, Որ կաշխատեն դառնալ երգիս կերակուր, Բայց դրանցից ոչ մի վայրկյան չեմ սարսում, Քանզի ջուրը իմ երգերի, ոչ թե այն Շիթերից է դառնում պղտոր, ցեխախառն, Այլ ինքն է նրանց մութ աչքը պարզում…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14