«Չէիր կարող երեկ ասել»
«Ութնյակներ» ժողովածու
Չէիր կարող երեկ ասել,
Թե՝ սև հոնք կա աչքիդ վրա,
Մինչդեռ այսօ՜ր — քաղցր-մեղցըր,
Մեղրածոր է, տեսե՜ք նրան…
Զգուշավո՛ր իմ բարեկամ,
Զգո՜ւյշ, այդքան մի քաղցրացիր,
Մեկ էլ տեսար՝ ճանճերն ագահ
Վրա տվին ու քեզ կերան։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ