Անցնել բովանդակությանը

«Բեղերը քեզ քիչ են թվում»

«Ութնյակներ» ժողովածու

Բեղերը քեզ քիչ են թվում - Ուզում ես և լինի մորուք. Հա՛մ ջահել մնալ ես ուզում, Հա՛մ դառնալ իմաստուն ծերուկ,— Դու շատի ետևից ընկած՝ Քիչն էլ ես բաց թողնում ձեռքից… Ա՜խ, հիմա՜ր, այդ ո՞վ է բռնել Մի ձեռքով երկու ձմերուկ։

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Բեղերը քեզ քիչ են թվում» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) երգիծանքի և մարդի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8