«Ականջը սրած` ականջ է դնում»
«Ութնյակներ» ժողովածու
Ականջը սրած՝ ականջ է դնում,
Ականջի պոչով նա մեզ լրտեսում,
Հետո գնում է իր նման մեկի
Ականջը լցնում՝ ստեր փսփսում…
Նման մարդուկի ամենախոշոր
Բրդուջը պիտի ականջը թողնել,
Իսկ մենք հայրաբար — և հիմարաբա՜ր-
Այս հանցագործի ականջն ենք քաշում։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ