«Նրա ձեռքը բան չի ընկնում»
«Ութնյակներ» ժողովածու
Նրա ձեռքը բան չի ընկնում-
Եվ… չհավան է։
Սրա գլխում բան չի մնում-
Ամբարտավան է։
Տանտիրուհին անշնորհք է-
Միսն է այրել թեժ կրակին,
Մեղավորը ո՛չ թե ինքը,
Այլ… խեղճ թավան է։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ