«Իսկ ա՜յս տիպը, հապա տեսեք»
«Ութնյակներ» ժողովածու
Իսկ ա՜յս տիպը, հապա տեսեք.
Ձվի մեջ էլ մազ է փնտրում,
Ոչ թե աչքիդ… ակնոցի՜դ մեջ
Վտանգավոր խազ է փնտրում։
Թե սկսես. «Հնում լավ էր…»,
Հո չի հարցնի, թե ինչն էր լավ,—
Նույնիսկ կիսատ քո խոսքի մեջ
Իր դարն ապրած ֆազ է փնտրում…
Բանաստեղծություն, Պարույր Սևակ