Անցնել բովանդակությանը

«Ինքն էլ գիտի, որ գործից»

«Ութնյակներ» ժողովածու

Ինքն էլ գիտի, որ գործից Բնավ գլուխ չի հանում, Բայց արի տես, որ հիմա Գործի գլուխ է դարձել։ Իր այդ բարձր պաշտոնով Ոմանց խելքից է հանում, Սակայն շատ ու շատերին Նաև խելքի է գցել։

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ինքն էլ գիտի, որ գործից» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) երգիծանքի և մարդի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8