«Հիմար ժպիտով»
«Ութնյակներ» ժողովածու
Հիմար ժպիտով
Ծածկում եմ վերքըս -
Ներսից սև՜-սև՜ է,
Դրսից է ներկըս…
Ինքս ո՞նց դառնամ
Հեքիաթի տղան
Եվ ինձ ո՞նց ասեմ.
— Արքա՛, դու մե՜րկ ես…
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
«Ութնյակներ» ժողովածու
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
Ստեղծագործության մասին
Պարույր Սևակի «Հիմար ժպիտով» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) երգիծանքի և մարդի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։