«Հետըդ «ուռռա» բերեցիր»
«Ութնյակներ» ժողովածու
Հետըդ «ուռռա» բերեցիր
Եվ ի՜նչ — միայն «վայ» տարար,—
Ուռցըրածըդ՝ համարիչ,
Զուր ցրածըդ՝ հայտարար։
Ինքըդ հաշվիր, թվաբա՛ն,
Թե ի՛նչ մնաց քանորդում.
Մի մանրացո՜ղ կոտորակ…
Տե՜ղն է անբան շանորդուն։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ