Հայրենիքիս
«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954
Բառեր չկան կարծես քեզ երգելու համար,
Եվ ես որդու նման անվանում եմ քեզ «մա՛յր»։
«Հարազատ» եմ ասում և այնուհետ լռում.
Սիրող սիրտն է այդպե՛ս խոսքը շուտ սպառում։
Իսկ թե ոնց եմ սիրում՝ դու գիտենաս պիտի,
Բայց քեզանից առաջ՝ քո թշնամի՜ն գիտի…
Երևան · 14.XI.1950թ.