«Գարունն է գալիս, դիմավորեցե՜ք»
«Ութնյակներ» ժողովածու
Գարունն է գալիս, դիմավորեցե՜ք,—
Ահա և նրա պարզ «հեռագիրը»՝
Հին աշտարակին, մի ոտքի վրա
Տնկվել է նորից ծեր արագիլը։
Գարունն է գալիս։ Վերադարձել է
Եվ արագիլը օտարությունից,
Իսկ սրա հոգին չի բացակայել,
Չի չվել երբեք, բայց… տարագիր է։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ