Անցնել բովանդակությանը

«Ախ, ինչպես է, որ չի հոգնում»

«Ութնյակներ» ժողովածու

Ախ, ինչպես է, որ չի հոգնում Նրա անփակ այս բերանը… Նա ուրիշի շյուղն է տեսնում՝ Չհիշելով իր գերանը. Ուրիշներին դեռ մածունից Ու պանրից է քարոզ կարդում՝ Մոռանալով, որ այլևըս Չի՜ մակարդում իր մերանը։

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ախ, ինչպես է, որ չի հոգնում» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) երգիծանքի և մարդի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8