«Ա՜խ, արդեն ականջ է ծակում»
«Ութնյակներ» ժողովածու
Ա՜խ, արդեն ականջ է ծակում
Այս անվերջ զնգոցն ու զանգը,—
Լավ երգը կրկնել տուր անվերջ՝
Կցնդի նախկին հուզանքը։
Թե ջուրը նույն ափն է ծեծում՝
Լճակ է և կամ ճահիճ է,—
Մաքո՛ւր ջուր, հոտա՛ծ ջուր չկա,
Գործում է միայն հոսա՜նքը։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ