Անցնել բովանդակությանը

Արևմտյան Հայաստան

Արևմտյան Հայաստանի (Տաճկահայաստանի), կորսված պատմական հայրենիքի, հիշողության, կարոտի և վերադարձի հույսի մասին պոեզիա:

Սիլվա Կապուտիկյան Սիլվա Կապուտիկյան

«Երբ «տասնըհինգ» են ասում…»

Երբ «տասնըհինգ» են ասում,
Ես «թվական» եմ հիշում,
Երբ «լեռնային» են ասում,
Ես Ղարաբաղ եմ հիշում,
Հայոց ցեղասպանությունԱրցախ +2
Սիլվա Կապուտիկյան Սիլվա Կապուտիկյան

Մեր սերը

Հայաստա՛ն աշխարհ,
Դու մե՛րը եղար ու մերը չեղա՜ր,
Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի՝ պես…
Դու մե՛րը եղար,
Արևմտյան ՀայաստանՀայաստան
Եղիշե Չարենց Եղիշե Չարենց 1919

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով —
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով։
պանդխտությունԱրևմտյան Հայաստան +1
Հովհաննես Թումանյան Հովհաննես Թումանյան 1915

Աղթամարի կղզում

Սըրտիս խորքերեն,
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում.—
Ո՛նց է մի աղջիկ
Աղթամարմահ +3
Հովհաննես Թումանյան Հովհաննես Թումանյան 1890

Տարոնի առավոտը

Կարմիր արևն առավոտյան
Պայծառ ցոլաց դեպի Մուշ,
Ծավալվեցավ ծովի նման
Մշու դաշտը քաղցրահուշ։
Տարոնհայրենիք +3
Հովհաննես Թումանյան Հովհաննես Թումանյան 1890

Տարոնի գարունը

Գարունն եկավ և թևերը
Հովիտներում տարածեց,
Հայաստանի խիստ ձմեռը
Լերանց ծայրերն հալածեց։
Արևմտյան ՀայաստանՏարոն +2
Հովհաննես Շիրազ Հովհաննես Շիրազ

Էրեբունի

Իմ հուշերի մի աչքի մեջ Տրդատակերտ չքնաղ Անին,
Էրեբունի բլրին կանգնած ես նայում եմ Երևանին,
Մի աչքովս հետ եմ նայում, մի աչքովս նայում առաջ.
Կշռում եմ նորն ու հինը զույգ աչքերով, կշեռք դառած,
Երևանհայրենիք +2
Վահան Թեքեյան Վահան Թեքեյան

Գեղոն վանայ տառեխին Եւ կախեթի Գինիին

Դրախտը անշուշտ, հաստատուած էր հոդ,
Բարեբե՜ր երկիր, դժբա՜խտ հայրենիք…
Հունձքդ ատոք էր, մարգդ՝ քաղցրահոտ
Եվ վրադ ապրող մարդոց երջանիկ՝
ՎանՇիրակ +5
Ավետիք Իսահակյան Ավետիք Իսահակյան 1941

Բինգյոլ

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի։
Արևմտյան Հայաստանկարոտ +3
Ավետիք Իսահակյան Ավետիք Իսահակյան 1893

Բինգյոլ

Շընկշընկալով հովն է փչում
Զով Բինգյոլի լանջերից.
Գոչգոչալով ուղխն է վազում
Խոր Բինգյոլի ձորերից։
Արևմտյան Հայաստանբնություն +1
Ավետիք Իսահակյան Ավետիք Իսահակյան 1955

«Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կուզեի լինել…»

Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կուզեի լինել
Զինվոր հասարակ.
Հայության բոլոր ոսոխների դեմ կռվեի անդուլ
Անիի հզոր պարիսպների տակ։
Արևմտյան ՀայաստանԱնի +3
Ավետիք Իսահակյան Ավետիք Իսահակյան 1926

Անի

Այստեղ երկնել են նախնիները իմ,
Դարձել է այստեղ նյութը գաղափար,
Հագել է այստեղ երազը մարմին,
Չքնաղ երազը, որ չունի կոպար։
ԱնիԱրևմտյան Հայաստան +2
Դանիել Վարուժան Դանիել Վարուժան

Հայրենի լեռներ

Լեռնե՜ր, լեռնե՜ր հայրենի, անմահական դըշխոներ՝
Որոնց արփին կը դնէ թագ եւ մըշուշն ալ պատմուճան.
Լեռներ, սառէ ծոցերով, գըլուխներով ձիւնահեր՝
Զոր կօծանէ լուսնկան։
հայոց լեռներԱրևմտյան Հայաստան +1
Պարույր Սևակ Պարույր Սևակ Պոեմ · 1959

Անլռելի զանգակատուն

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,—
Դժվար է ասել։
Կոմիտասհայրենիք +3